Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասիսի բժշկական կենտրոնի կլինիկական լաբորատորիայի 15 աշխատակիցներից 9-ը աշխատանքից ազատման դիմում են գրել, 6-ի համար կազմվել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 08,2018 11:21

Մասիսի բնակիչների շրջանում հարցումները երեկ ցույց տվեցին, որ բժշկական կենտրոնի լաբորատորիայի նկատմամբ միանշանակ վստահություն կամ անվստահություն չկա։ Ոմանք ասում էին, որ այդտեղ հանձնած անալիզների պատասխանը հետո համեմատել են երեւանյան բուժկենտրոններում հանձնած անալիզի պատասխանների հետ, եւ էական տարբերություն է եղել, ոմանք նշում էին, թե հակասություն չի հայտնաբերվել, մյուսներն ասում էին՝ չեն համեմատել, բայց ըստ այդ անալիզների նշանակված բուժումը ստացել են եւ առողջացել։ Նկատում էին նաեւ, որ մայրաքաղաքում գործող հաստատությունների դեպքում նույնպես անալիզների անհամապատասխանության օրինակները եզակի չեն։ Բնակիչների շրջանում նաեւ կարծիք էր հնչում, թե անթույլատրելի է, որ մեկի թույլ տված սխալի պատճառով պատժվեն նաեւ մյուսները։

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սահակյանը, անդրադառնալով բնակիչներից ստացված բողոքներին, որոնց մասին նշել էր տնօրենը, ասաց. «Մենք ֆեյսբուքյան էջ ենք բացել, ու այդ էջում մեկնաբանություններում շատ անդրադարձներ կային մեր լաբորատորիային, որակին։ Բնակչության կողմից անվստահություն կար։ Բայց մինչեւ փաստ չլինի, մարդկանց, բնական է, չես կարող մեղադրել կամ պատժել միայն այդ մեկնաբանությունների կամ ասեկոսեների հիման վրա։ Վերջերս վիրաբուժական բաժանմունքում ունեցանք խոցային արյունահոսությամբ անեմիկ (սակավարյունությամբ) հիվանդ, որի հետազոտման արդյունքում հեմոգլոբինը 100 գրամ/լիտր էր ցույց տալիս։ Մի քանի անգամ կրկնելուց հետո՝ 100 գրամ/լիտր։ Հիվանդի տեսքից ոչ մի կլինիցիստ չէր ասի, որ դա այդպես է, լավ սակավարյունության պատկեր էր»,- ասաց փոխտնօրենը։ Հիվանդը տեղափոխվել է Երևան, պարզվել է՝ հեմոգլոբինը 65 գրամ/լիտր է։

Նա ասաց, որ կլինիկական լաբորատորիայի 15 աշխատակիցներից 9-ը աշխատանքից ազատման դիմում են գրել, 6-ի համար կազմվել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ։ Դիմումները դեռ մակագրված չեն, ծանուցումները կյանքի կոչելու համար նույնպես օրենքով սահմանված կարգով որոշակի ժամկետ է նախատեսված։

Փոխտնօրենը վստահեցնում է, որ խնդրին առնչվել են բոլորը։ «Դա ամբողջ լաբորատորիայի աշխատանքն է, շղթայական, մեկը մի բանի պատասխանատուն է, մեկը՝ մյուս։ Ընդհանուր լաբորատորիայի կապն է դա»,- ասաց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728