Օրեր առաջ Medialab.am կայքի՝ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից։
Վերջինիս Ինստագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել, որ հայոց բանակի սպա է: Արդյոք Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը ծառայո՞ւմ է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչե՞լ են մարդուն բացահայտ սպառնալու համար, այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
– Պարոն Հովհաննիսյան, խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Հայկ Օհանյան անունով օգտատերը ՊՆ սպա՞ է:
– Ոչ։
– Բայց Ինստագրամի իր էջում նշել է՝ դիպուկահար, եւ ասում է, որ հայոց բանակի սպա է:
– Շատ բան կարող է ասել, բայց ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ։
– Ի՞նքն է դուրս եկել։
– Այո:
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում