Երբ ասում են՝ «ա~խ, ինչ լավն էին կոմունիստները», դա ռետրոսպեկտիվ հայացքին հատուկ խեղաթյուրում է: Նույն փքված, որպես կանոն՝ տգետ եւ կաշառակեր պերսոնաժներն էին: Ճիշտ ՀՀՇ-ականների եւ ՀՀԿ-ականների նման: Երբ Շարժումը սկսվեց, շատ արագ խնդիր առաջացավ ազատվել այդ նոմենկլատուրայից: Ինչպես եւ սպասվում էր, նրանք, ովքեր իշխանության եկան 88-ի շարժման արդյունքում, շատ ավելի արագ եւ շատ ավելի «բեթար» փքվեցին:
Այնուամենայնիվ, կոմունիստական պաշտոնական եւ մտավորական վերնախավը պետք է փոխվեր: Նրանցից ոմանք 60-ական թվականներին խրուշչովյան ձնհալի ժամանակ շատ բան արեցին ազգային արժեքների պահպանման եւ տարածման համար: Բայց 1988 թվականին նրանք անհուսորեն հնացել էին: Նախեւառաջ այն պատճառով, որ չէին զգում Խորհրդային միության քայքայման պրոցեսները եւ կարծում էին, որ Արցախի հարցը կամ ցանկացած այլ հարց կարող է լուծվել կենտրոնի` Մոսկվայի միջամտությամբ եւ խորհրդային կայսրության շրջանակներում:
Այդ իսկ պատճառով Ազատության հրապարակի հարթակում Սիլվա Կապուտիկյանի եւ Զորի Բալայանի փոխարինումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներով օրինաչափ էր: Այդ կոմիտեի անդամները նույնպես մտավորականներ էին, բայց չէին կրում խորհրդային նոմենկլատուրայի բեռը, ու 100 հազարավոր մարդկանց կողմից ընկալվում էին որպես իրական այլընտրանք:
1989թ. նոյեմբերի սկզբին ՀՀՇ հիմնադիր համագումարի բացումից րոպեներ առաջ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ կուսակցության ծրագրի մեջ տեղի է ունեցել որոշակի «խմբագրական փոփոխություն»: Այդ փոփոխությունն իրականում ամենեւին էլ խմբագրական չէր` չափազանց բովանդակային էր. «ՀՀՇ-ի նպատակն է հայկական անկախ պետության ստեղծումը»: Ի տարբերություն Ադրբեջանի, որի կուսակցական վերնախավը դեռեւս առաջնորդվում էր խորհրդային կարծրատիպերով, Հայաստանի «դե ֆակտո», իսկ այնուհետեւ՝ «դե յուրե» իշխանությունը մի քայլ առաջ էր եւ հասկանում էր, որ Արցախի հարցը հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ Հայաստանն անկախ պետություն լինի: Դա մեզ տվեց որոշակի «տեմպային» առավելություն, որը եւ դարձավ Արցախյան ճակատում գրանցված հաջողությունների հիմքը:
Այդպիսին է 88-ի շարժման, իմ կարծիքով, օբյեկտիվ «չոր պատմական» գնահատականը: Դա, իհարկե, չի նշանակում, որ շարժումը չի ունեցել սխալներ եւ ձախողումներ: Բայց դրանց մասին` մեկ ուրիշ անգամ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
…Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա’ս…
«Խոսք իմ որդուն»
Սիլվա Կապուտիկյան
«ՀՀՇ-ի նպատակն է հայկական անկախ պետության ստեղծումը»
Հրաժարվել պետականության վերականգնումից՝ դավաճանություն է եւ հանցագործություն:
Միամտութեան ծայրահեղութիւն է մտածելը թէ արտաքին ուժեր, այսինքն՝ արեւմտեան պետութիւններ, ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, ոչ մէկ դեր ունեցան Խորհրդային Միութեան փլուզման մէջ, այդ գործընթացի ամենավերջին հանգրուանին իսկ: Աւելի յստակօրէն՝ Խորհրդային կարգերէն ձերբազատուելու հայոց այդ շողշողուն շարժումին մէջ անհնար է որ չկային ուղղակի Արեւմուտքին ծառայող գործիչներ, ԱՄՆ-ի գործակալներ:
Սակայն այս – երեւի մանկապարտէզի մանուկների ուղղուած – վերաքաղին մէջ, կայ աւելի հետաքրքիր բացթողում մը: Կարծես յոխորտանքի նման մի բան կայ այն հաստատումին մէջ թէ, էն վախտը, «Ադրբեջանը «դեռեւս առաջնորդվում էր խորհրդային կարծրատիպերով», մինչ մեր հերոսները արդէն քաջաբար եւ մե՜ծ խելացութեամբ պահանջում էին լրիւ Անկախութիւն: Իսկ այդ մօտեցման արդիւնքը ի՞նչ եղաւ արդեօք… Պատերազմական յաղթանակ մը միայն, զորս քսան տարիներէ ի վեր տնօրինում ենք ոնց որ լինի պարտութիւն: Են կենսականօրէն ենթակայ ենք Ռուսաստանին: Մինչ Ադրբեջանը իր գրպանը դրած է արեւմտեան պետութիւնները, եւ գլուխ է բռնում Մոսկուայի դէմ:
Ի դէպ, 1918-20-ին ալ ճիշդ նոյն բանը պատահած էր: Ադրբեջանը շուտով ենթարկուեցաւ Ստալինին, որու դիմաց կոթողային նուէրներ ստացաւ, որոնց կարգին… Արցախը: Մինչ մենք Անկախութեան եւ արեւմտամիտութեան խաղաքարտերը խաղացինք, եւ ծեծ կերանք:
Ահա յստակատես արժեւորումը կատարուածին – կամ չկատարուածին – : Անհաճոյ անշուշտ, սակայն իրատես:
Մէկ բան ալ՝ անարդար է սովետական ժամանակների կարգ մը ղեկավարների «տգիտութիւնը» բաղդատել այսօրուանների կատարեալ վարունգութեան: Նամանաւանդ որ, առաջինների պարագային, այդ ուղղութեամբ կաշկանդումներ կային որոնցմէ ազատ են երկրորդները:
Բարի Տարեդարձ:
Ամբողջությամբ համաձայն եմ ձեզ
մենք կռիվը հաղթեցինք բայց պատերազմը կարող ենք կորցնել որպես արդյունք
մեր քաղաքական աններելի շփոթության
Այն անկախությունը, որը ժողովուրդին ստրկացնում է, ոչ մի արժեք չունի: