«Մեզ համար, իբրեւ քաղաքական կազմակերպություն, շատ կարեւոր է, որ առաջիկա քաղաքական վերադասավորումների հետեւանքով երկրում մեղմվի սոցիալական լարվածությունը, գնաճը, չլինի այն աղաղակող անդունդը, որ կա հասարակության մի քանի տասնյակ հարուստների եւ մեծամասամբ կենցաղային տարրական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների միջեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության նորընտիր ատենապետ Սեդրակ Աճեմյանը` անդրադառնալով սպասվող քաղաքական եւ կառուցվածքային փոփոխություններին:
«Կարեւոր է, որ վերջապես գործուն մեխանիզմներ մտածվեն արտագաղթի կասեցման համար: Նման խնդիրների լուծումն է, որ կարող է քաղաքական ցանկացած վերադասավորում արդարացված համարել: ՍԴՀԿ-ն, անկախ բազմաթիվ տարաձայնություններից, համոզված է, որ ձեռք ձեռքի տալու եւ միասնական լուծումներ գտնելու ժամանակն է»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ»
07.02.2018