Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Հայաստանին եւ հայերին:
Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով armtimes.com կայքում հրապարակված` «Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր շնորհել. Ո՞րն է նրա գիրքը թունավորելու պատճառը» վերնագրով հոդվածը ռուսերենով, Սաակաշվիլին գրում է.
«Կարծում էի, թե մեզ մոտ` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն պետք է ընդունել, որ Հայաստանում խնդիրներն էլ ավելի խորն են: Ամեն դեպքում, շատ եմ հարգում հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի վայրը երկու անգամ չեղարկվեց:
Շնորհանդեսն այսօր կայացավ Երեւանի «Յանկի» փաբում: