Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը՝ ՌԴ-ից ռուսաց լեզվի դասավանդման համար աջակցություն խնդրելու մասին

Փետրվար 07,2018 17:59

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանն այսօր ռուսերեն դասագրքերի հարցով դիմեց ԿԳ նախարարին: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին նա դիմել էր ՌԴ դեսպանին՝ ասելով, որ հայ-ռուսական բարձր հարաբերություններին հարիր չէ, որ ռուսաց լեզվով ուսուցումը նորմալ չի կատարվում, անգամ ռուսական սեկտորի կործանման մտահոգություն էր հայտնել: Միքայելյանը մասնավորապես դժգոհում էր ռուսերեն լեզվով մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության դասագրքերից: Ըստ նրա, դասագրքեր չկան, եղածներն էլ հին են, աշխարհագրության դասագիրքը 1989 թվականի է:

Միքայելյանն ասաց, որ ՌԴ դեսպանատունն է նախկինում գրքեր նվիրել մեր դպրոցներին, բայց ճիշտ չի անընդհատ իրենցից օգնության սպասելը:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ ՌԴ-ի միջոցներով են աջակցում այդ դպրոցներին, որովհետեւ իրենք դասավանդում են իրենց ծրագրերով, նման ծրագրերը ենթադրում են աջակցություն:

Նախարարն ասաց, որ խորացված ռուսերենով դպրոցները 67-ն են, այնտեղ դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի արմատական վերանայում է եղել 2014-ին: Նախարարն ասաց, որ այն, ինչ անվանում են խորացված ռուսերենով ուսուցում, հատուկ ծրագիր չեն անցնում, դասաժամերն են պարզապես ավելի եւ ուսուցիչները հատուկ վերապատրաստում էլ չեն անցնում:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ խորացված լեզուներով դպրոցների համակարգ պետք է ունենան եւ յուրաքանչյուր մարզում ունենալու են լեզուների խորացված ուսուցման կենտրոններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728