Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամանքը գյուղում հասել է մի տեղ, որ նույնիսկ աշակերտներն են միմյանց հետ վիճում, թե ով պետք է լինի տնօրեն». Լոքյան

Փետրվար 07,2018 17:52

Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել դեկտեմբերի 8-ին եւ երկու թեկնածուները հավաքել են հավասար թվով 4 ձայն: Մարզպետը դիմել է կառավարությանը, որ փոխվարչապետը կայացնի համապատասխան որոշում եւ 10-օրյա ժամկետում նշանակվի տնօրեն: Փոխվարչապետն արդեն որոշումը կայացրել է, բայց մարզպետարանը չի իրագործում այն, մինչ օրս դպրոցը տնօրեն չունի: «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացրեց՝ նշելով, որ հիմա գյուղում եւ դպրոցում թեժ իրավիճակ է:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ խնդրին տեղյակ են. «Փոխվարչապետի կողմից հանձնարարական է ներկայացվել տնօրենի պաշտոնում նշանակել մի քանի ամիս առաջ այդ պաշտոնում պաշտոնակատար դարձած ինֆորմատիկայի ուսուցչուհուն: Գյուղում նրա դեմ լուրջ ընդվզման գործընթաց էր սկսվել, խնդիրը բավականին բարդացել էր: Նախարարության վարչության պետը եղել է գյուղում, զրուցել բոլոր կողմերի հետ՝ նախկին տնօրեն, ուսուցիչներ, երեխաներ: Թշնամանքը գյուղում հասել է մի տեղ, որ նույնիսկ աշակերտներն են միմյանց հետ վիճում, թե ով պետք է լինի տնօրեն»:

Լոքյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Վաչե Գաբրիելյանին եւ նա չեղյալ է համարել իր նախկին որոշումը, ժամանակավոր լուծում են առաջարկել, մինչեւ գյուղում կրքերը կհանդարտվեն:

Նախարարն ասաց, որ եկել են եզրակացության, որ գյուղում հարմար են տեսնում, որ երկու թեկնածուներից որեւէ մեկը այսօր չղեկավարի դպրոցը եւ հենց այդպես էլ անելու են, նոր պաշտոնակատար կնշանակվի եւ կլինեն նոր ընտրություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nver Alaverdyan./ Berd/ says:

    Հռիփսիմե Ջեբեջյան բոլորս էլ նայել Աժ ի նիստը: Տեղյակ ենք գործից,,, Ճիշտ մեկնաբանեք, Գյուղում ընդվզման գործընթացը սկսվել է Ն. Բուդուրյանի դեմ , երբ որ Տարածքային նախարարությունից ներկայացուցիչ է եկել,,, ողջ գյուղն է ոտքի կանգնել,,,իսկ ձեր ասածը եղել է նախորդ տարի ու ոչ թե գյուղի կողմից այլ ինչպես պարզվեց ու հաստատեց նաև մարզպետը ՝ուսմասվարի կողմից:

  2. Անահիտ Շառյան says:

    Հռիփսիմե Ջեբեջյան բոլորս էլ նայել ենք Աժ ի նիստը: Տեղյակ ենք գործից,,, Ճիշտ մեկնաբանեք, Գյուղում ընդվզման գործընթացը սկսվել է Ն. Բուդուրյանի դեմ , երբ որ Տարածքային նախարարությունից ներկայացուցիչ է եկել,,, ողջ գյուղն է ոտքի կանգնել,,,իսկ ձեր ասածը եղել է նախորդ տարի ու ոչ թե գյուղի կողմից այլ ինչպես պարզվեց ու հաստատեց նաև մարզպետը ՝ուսմասվարի կողմից:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/02/07/935888/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728