ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը բերվել է Երեւան: Հայաստանի ֆուտբոլասերների համար ֆուտբոլային աշխարհի խորհրդանիշը տեսնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
Հայաստանում գավաթը ներկայացնում է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Քրիստիան Կարամբյոն:
«Հպարտ եմ, որ Հայաստանում հենց ես եմ ներկայացնում այս գավաթը, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ եւ թիմ: Տարիներ առաջ, երբ ես եւ իմ թիմակիցները նվաճեցինք աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Ֆրանսիայի հավաքականի կազմում էին նաեւ ձեր հայրենակիցներ Յուրի Ջարկայեֆն ու Ալեն Բոգոսյանը»,- հիշեց Քրիստիան Կարամբյոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ