Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հակամարտության հետ կապված Ադրբեջանը լուրջ զիջումնե՞րի է գնալու». Վերլուծաբան

Փետրվար 07,2018 17:26

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր ստորագրեց, ըստ որի նախագահական ընտրությունները պետք է կայանան ոչ թե հոկտեմբերի 17-ին, այլ ապրիլի 11-ին: Այս հրամանագրից հետո մի շարք կարծիքներ սկսեցին շրջանառվել:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, նախ նշեց, որ այդ կարծիքները բաժանվում են՝ իշխանական եւ ընդդիմադիր:

Ըստ վերլուծաբանի, իշխանական կարծիքներից է, երբ իշխանամետ պատգամավորներից մեկը ասել է, որ Արցախյան հակամարտության առումով ինչ-որ զիջումների են պատրաստվում եւ այն նպատակահարմար չէ անել մինչեւ ընտրությունները:

«Ընդդիմադիր հայտնի գործիչներից մեկն էլ ասել է, որ եթե այն ձեռնտու լիներ Ադրբեջանին, ապա կաներ մինչեւ ընտրությունները, որպեսզի իր վարկանիշը բարձրացներ, եթե ոչ, ապա Ադրբեջանը լուրջ զիջումների է գնալու, որոնք ձեռնտու չեն Ադրբեջանին ու այդ ամենը թողնում է ընտրություններից հետո»:

Իշխանական կարծիքների մեջ եղել են նաեւ ոչ լուրջ հիմնավորումներ: Տարոն Հովհաննիսյանն առանձնացնելով դրանցից մի քանիսը՝ ասաց, որ Ալիևի տեղակալը՝ Յավուշ Նովրուզովը նշել է, որ Ադրբեջանի հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու եւ դրանց շրջանակներում նաեւ Հեյդար Ալիեւի 95 ամյակը:

Իշխանամետ պատգամավորներից մեկն էլ, ըստ վերլուծաբանի, նշել էր, որ աշնանը բերքահավաքի շրջան է եւ գյուղացիներին հարմար չէ ընտրություններին մասնակցելը:

Ընդդիմադիր դաշտի կողմից ամենախելացի կարծիքը, ըստ բանախոսի, այն է եղել, որ 2013 թվականին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները տեղի են ունեցել ակնհայտ խախտումներով, որի ժամանակ ԵԱՀԿ դիտորդական խումբը բացասական կարծիք է հայտնել այդ ընտրությունների վերաբերյալ եւ 2015 թվականին Ադրբեջանը այնպես է արել, որ այդ խումբը չմասնակցի ընտրություններին. «Բայց, քանի որ այս նախագահական ընտրությունները այլ են, ապա կարիք կար, որ միջազգային հեղինակավոր ինչ- որ կառույց ներկա լինի եւ պետք է այնպես անել, որ նրանք չկարողանան դիտարկել թե՛ նախընտրական գործընթացը, թե՛ հենց ընտրությունները, քանի որ 60 օրում ոչ մի մշտադիտարկման խումբ չի հասցնի ինչ-որ բաներ արձանագրել»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728