Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ իր խոստացած 840 մլն-ի ներդրումները արվել են, մի բան էլ ավելի

Փետրվար 07,2018 16:59

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ դուք կոչ էիք արել սփյուռքին ներդրումներ անել Հայաստանում, այդ կոչին ինչքանո՞վ է սփյուռքն արձագանքել: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրոք, ինքը նման կոչ արել է, իսկ թե ինչքանով է արձագանքել սփյուռքը կամ չի արձագանքել, վիճակագրությունը կներկայացնեն այս ամսվա ընթացքում. «Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք՝ 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ցուցակը մոտ օրերս կլինի, կարող եք ուսումնասիրել»:

Վարչապետն ասաց, որ բացի իր նշած 856 մլն-ից, 196 մլրդ էլ ներդրումներ են արել մարզերում:

Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ հիմնական ներդրումները, որոնք սպասում էինք, ՌԴ-ից են գալու, բայց կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ ի՞նչ վտանգ է տեսնում: Վարչապետը պատասխանեց, որ բոլոր ներդրումները ՌԴ-ից չեն. «Աշխարհագրությունը կտանք: Հունվար ամսի հետ համեմատենք 2016-ի, արտահանումը աճել է 43.3 տոկոս, որից 19 տոկոսը ԵԱՏՄ է, 51 տոկոսը՝ այլ երկրներ»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ ներդրումային ծրագրերը բազմաթիվ են՝ ջերմոցներ, սառնարաններ, վերամշակող ձեռնարկություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728