Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական քաղաքի 6 հայերի համար եկեղեցու զանգեր են հնչում

Փետրվար 07,2018 16:55

Հնդկաստանում գործող TheNewsMinutе կայքն անդրադարձել է երկրի հարավում գտնվող Չեննաի քաղաքին, որտեղ ընդամենը 6 հայ է ապրում, որից չորսը՝ ընտանիքով:

Ըստ լրատվամիջոցի, տեղի հայերը ցանկանում են վերածնել համայնքը` համախմբվելով հայկական եկեղեցու շուրջ, որի զանգերը նորից են հնչում:

TheNewsMinutе-ը գրում է, որ հայերը ավանդաբար հարուստ առեւտրականներ են եղել եւ արտոնություններ ունեցել Հնդկաստանում, ու այդ ամենի հետքը դեռ պահպանվում է Մադրասում, Կալկաթայում եւ Բոմբեյում, նաեւ հայերի փառահեղ անցյալի մասին են հուշում Չեննայի հայկական եկեղեցին ու հայկական փողոցը:

Չեննայիի վերջին հայը` Մայքլ Ստեֆանը, 2004 թ. տեղափոխվել է Բենգալոր, որտեղ աշխատում է ավագ մենեջեր` օբյեկտների կառավարման գծով: Նա ասում է, որ ի տարբերություն Կալկաթայի, Բենգալորում հայկական եկեղեցի չկա, ուստի ստիպված այցելում էին կաթոլիկ եկեղեցիներ:

Չեննայիի 6 հայերը ցանկանում են վերածնել համայնքը: Այստեղ գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1712-ին, ապա ավերվել ու կրկին վերականգնվել 1772 թ:

Այժմ եկեղեցին կրկին զանգեր ունի, որոնք պատվիրվել են Լոնդոնում, դրանք ամեն կիրակի 9:30 ղողանջում են:

Հոդվածում անդրադարձ կա նաեւ հայ հասարակական գործիչ, տպագրիչ, հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն Շմավոնյանին եւ հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու համարվող «Որոգայթ Փառաց» գրքին, որը 1773-ին հրատարակել է Շահամիր Շահամիրյանը: Երկու կարեւոր իրադարձություններն էլ կապվում են Հնդկաստանի Մադրաս քաղաքի հետ: Այդ մասին Մայքլ Սեֆանն է պատմում:

6 հայերից մեկն էլ Չեննաի տեղափոխված Աշխենն է, որը ռուսաց լեզու է դասավանդում, իսկ Մադրասի հայկական եկեղեցին համարում է փոքրիկ Հայաստան: Աշխենին Հնդկաստան է բերել սերը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները` TheNewsMinutе

Գլխավոր լուսանկարում` Լուսանկարում` Աշխենը` ամուսնու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Չեննայի վերջին հայը` Մայքլ Ստեֆանը, 2004 թ. տեղափոխվել է Բենգալոր

    Չեննայի 6 հայերը ցանկանում են վերածնել համայնքը

    Հնդկաստանում գործող TheNewsMinut կայքն անդրադարձել է երկրի հարավում գտնվող Չեննա քաղաքին, որտեղ ընդամենը 6 հայկական ընտանիք է ապրում

    Հնդկական քաղաքի 6 հայերի համար եկեղեցու զանգեր են հնչում
    ????????????????????????

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Արա, այո վեց հայ է ապրում, որոնցից չորսը ընտանիքով, եւ իրենք համախմբված են եկեղեցու շուրջ: Կարծում եմ, այդտեղ զարմանալի ոչինչ չկա: Մեր հայրենակիցներն էլ հարգարժան քաղաքացիներ են:
    Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728