Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի կեցության ցենզը 10 տարուց իջեցվեց 6 տարի հենց Արմեն Սարգսյանի համար. նա կեցության ցենզի խնդիր ուներ». Արմեն Գրիգորյան

Փետրվար 07,2018 16:35

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի կարծիքով, կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին նախագիծը հուշում է, որ Սերժ Սարգսյանն է լինելու հաջորդ վարչապետը:

«Նա հասարակության հետ աշխատելու ու ավելի թափանցիկ աշխատելու խնդիր ունի: Մենք փորձ ունենք՝ ինչպես է մեկ գիշերում Սերժ Սարգսյանը որոշումներ կայացնում, ու այն թափանցիկությունը, որից նա այդքան վախենում է, փորձում է սահմանափակել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ եթե աշխարհում կան երկրներ, որտեղ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվում, ապա դա Հայաստանի համար չպետք է օրինակ լինի. «Չի կարելի գոյություն ունեցող հիմարությունն ընդօրինակել. եթե կա ժողովրդավար լինելու, թափանցիկ լինելու հնարավորություն, ապա պետք է դրանից օգտվել ու թափանցիկ կառավարում իրականացնել»:

Բանախոսը նաեւ կարծիք հայտնեց, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ, երբ կային մտահոգություններ, որ այդ փոփոխությունները մեկ անձի համար են կատարվում, այսօր իրականություն են դարձել. «Սահմանադրությունն ու օրենքներն ըստ անձերի են ձեւավորվում…Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ նախագահի կեցության ցենզը տասը տարուց իջեցվեց վեց տարի, հենց Արմեն Սարգսյանի համար էր արվել, որովհետեւ նա կեցության ցենզի խնդիր ուներ»:

Արմեն Գրիգորյանը նկատեց նաեւ, որ նոր նախագահն ու ԱԺ նախագահը Ազգային անվտանգության խորհրդում ներկայացված չեն լինելու. «Սա նշանակում է, որ անունը խորհրդարանական համակարգ է, բայց Հայաստանը գնում է սուպեր նախագահական հանրապետության, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնանում է գործադիր իշխանության ներքո, ԱԺ-ն ավելի շատ դառնալու է դակող մարմին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728