Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության այսպիսի գերկենտրոնացում երբեւէ չի եղել». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 07,2018 15:35

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ, ՀՀ բոլոր «չընդունված» Սահմանադրությունների պարագայում իշխանության այսպիսի գերկենտրոնացում երբեւէ չի եղել:

«Ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում, երբեւէ չի եղել Հայաստանում, որ որեւէ պաշտոնատար անձ՝ ընդհուպ Սերժ Սարգսյանը, որպես նախագահի գործունեություն իրականացնող անձ, ունենա այդքան լիազորություններ: Սա խորհրդարանական համակարգ չէ, այլ վարչապետի ձեռքում իշխանության կենտրոնացման համակարգ է, որովհետեւ խորհրդարանական համակարգում իշխանությունը կենտրոնանում է ոչ թե վարչապետի ձեռքում, այլ ԱԺ-ն է դոմինանտ դերը տանում: Հայաստանը ավտորիտար ճանապարհով է գնում, նախկինում այդ մասին մենք էինք բարձրաձայնում, հիմա արդեն միջազգային հեղինակավոր կազմակերպություններն էլ են դրա մասին բարձրաձայնում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ առաջիկայում նախատեսված կառավարության դռնփակ նիստերն էլ կասկած չեն թողնում, որ ամեն փոփոխություն Սերժ Սարգսյանի համար է արվում:

Հիշեցնենք, որ խորհրդարան է ներկայացվել Պետական կառավարման համակարգի մարմինների ու կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին նախագծեր, որի ընդունումից հետո իրավապահ կառույցները լինելու են ոչ թե կառավարությանն առընթեր, այլ վարչապետին ենթակա մարմիններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728