«Հայ քաղաքական դաշտում տուն ուղարկելը հայհոյանքի նման բան է դարձել: Իսկ իրականում քաղաքականությունը դրա մեջ պետք է լինի. մարդը պիտի մասնակցի ու տուն գնա, ոչ թե պիտի գա ու մնա, փողոցում ապրի`առանց լվացվել, զուգարանի տեղ ման գա եւ այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին`ինչո՞ւ ամսի 5-ի հանրահավաքից հետո «Ելք»-ը հավաքված մարդկանց տուն ուղարկեց, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Ասում է` ինչպես ամեն ինչ, քաղաքականությունն էլ զարգացման եւ մոտեցումների տրանսֆորմացիայի միտում ունի: Հավելում է`խնդիրն այս է`եթե հանրության մասնակցությունը մեծ է դառնում`իշխանությունն է երկխոսության մեջ մտնում, եթե այդ քանակից մի քիչ էլ է ավելանում, արտաքին գործոններն են սկսում ազդել. «Քանի խնդիրն այդ հարթության մեջ չի, ակնկալել, որ իշխանությունն ինչ-որ քայլեր կանի`անիմաստ է»: Բայց այս պարագայում, ասում է, որ իշխանությունը գնացել է զիջումների:
Մանրամասները`տեսանյութում
Արամ Սարգսյանն ասում է, որ ինքը ճիշտ է համարում, որ «Ելք»-ը թանկացումների դեմ փողոցային պայքար է սկսել, այլապես`լրագրողները հարցնելու էին`«ի՞նչ ընդդիմություն եք, թանկացումների ընթացքում մի հատ միտինգ էլ չարեցիք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ