Ռեյտինգային ընտրակարգի պարագայում ձայնը տրվում է ոչ թե քաղաքական տեսակետներին եւ քաղաքական թիմին, այլ տվյալ տեղում ապրող մարդուն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Aravot.am-ը հետաքրքրվել էր`հնարավո՞ր է «Ելք»-ն էլ միանա «Ծառուկյան» դաշինքին եւ ՀՅԴ-ին: Վերջիններս ԸՕ-ում փոփոխություններ կատարելու առաջարկների փաթեթ կնախապատրաստեն: Վիճելի հարցերից մեկն էլ վարկանիշային համակարգի հանումն է:
Արամ Սարգսյանը չի մեղադրում վարկանիշային համակարգով առաջադրված անձանց, ովքեր իրենց ունեցվածքի եւ դիրքի պատճառով, տարբեր առիթներով օգնում են մարդկանց: Ասում է. «Հայ մարդն այս առումով ապերախտ չի: Ասել`Ջերմուկում դու ձայնդ գնացել տվել ես Արսենյան Աշոտին, սխալ մեղադրանք է, բարոյական չէ, որովհետեւ ամեն ինչում այդ մարդն իր կողքին է կանգնած եղել, ինչով կարողացել`օգնել է: Ընտրակարգն այդ թերությունն ունի. ոչ Սամվել Ալեքսանյանի թերությունն է, ոչ Աշոտ Արսենյանի կամ մեզ մոտ Արայիկ Գրիգորյանի»:
Մանրամասները` տեսանյութում
Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք տեղյակ չեն, որ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը համատեղ փոփոխություններ են պատրաստում, բայց իրենք էլ իրենց առաջարկները կներկայացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ