Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հնչած հայտարարություններն աղերս չունեն վերջինիս իրական ծրագրերի եւ նպատակների հետ: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին փաստում է ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ադրբեջանի նպատակները պարզ են եւ նա դրանցից չի հրաժարվելու առնվազն մինչեւ այն ժամանակ, երբ միջազգային հանրության կիսատ-պռատ «դատապարտումները» չվերածվեն հստակ վերաբերմունքի եւ ձեւակերպումների,-շեշտում է Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին դրված փաստաթուղթը՝ «Մադրիդյան սկզբունքները», խոսում են այսպես կոչված «երկկողմանի» հակամարտության մասին, իսկ իրականությունը հետեւյալն է. «Ադրբեջանն ուզում է ոչնչացնել հայությանը ոչ միայն Արցախում եւ ՀՀ-ում, այլեւ առհասարակ: Նա հայերին քաղաքակրթությունից դուրս խումբ է համարում: Մինչդեռ «Մադրիդյան սկզբունքները» չեն արտացոլում այդ խնդիրը՝ այն խնդիրը, որ հայությունը ցեղասպանության վտանգի տակ է»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ այդ փաստաթուղթը պետք է վերանայվի. «Տասը տարի է անցել, այդ ընթացքում ոչ միայն տարածաշրջանը, այլեւ աշխարհն է փոխվել»
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ