Թե ե՞րբ տեղի կունենա «Ծառուկյան» դաշինքի անդամների եւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը` դեռ հայտնի չէ: Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»:
Մամուլում հրապարակումներ կային, որ դաշինքի անդամների եւ Արմեն Սարգսյանի հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի: Իվետա Տոնոյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց. ասում է`իրենք կորոշեն հանդիպման ձևաչափը. «Մենք կորոշենք`ո՞վ եւ ինչպե՞ս կմասնակցի»: Մի բան, ըստ նրա հստակ է`Արմեն Սարգսյանին հարցեր տալու հարցում իրենց դաշինքի անդամները կաշկանդված չեն լինելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ