Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, որի ժամանակ ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ Թուրքիայի զգայունության մասին:
«Ես ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա նրան հայտնելու, որ մենք շատ զգայուն ենք հայկական անհիմն պնդումների նկատմամբ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պապն այս հարցում բավական ողջամիտ մոտեցում ունի»,- մասնավորապես ասել է Էրդողանը: