Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Օհանյան. «Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխան եղել ա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ սպառնամ». «Հայկական ժամանակ»

Փետրվար 07,2018 12:49

«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար։

Երեկ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Հայկ Բերման Օհանյանի հետ։ Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

– Պարոն Օհանյան, ինչո՞ւ եք սպառնացել «Մեդիալաբ» կայքի տնօրենին։

– Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել, դա ընդամենը իր ճիշտ մտածելակերպի բանն ա հետագա գրանտներ շահելու համար, էդքան բան։

 

– Այսինքն՝ պնդում եք, որ չե՞ք սպաոնացել խմբագրին։

– Այո, տենց բան չի եղել։ Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխան եղել ա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ սպառնամ։

– Դուք ասել եք, որ հակառակորդին այն աշխարհն ուղարկողն եք։ Դա ի՞նչ է նշանակում։

– Ցանկացած Հայոց բանակի սպա եւ զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա, եւ եթե ինքը իրան համարում ա հակառակորդ, ուրեմն, իրա գործն ա։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728