ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը («Շշի Մելո») կարծում է, որ «Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց` կողմ է, որ վարչապետի պաշտոնում երկիրը շարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ գնաճից: «Աշխարհաքաղաքական հարցեր կան, ապրանքի գին կա: Մենք բենզին չունենք, բերում ենք, դուք ո՞նց եք կարծում, անընդհատ նույն գի՞նը պիտի մնա: Ես գիտեմ, որ կառավարությունը պայքարում է գնաճի դեմ: Իշխանությունն ամեն ինչ արել ա ու անում ա, որ մարդիկ լավ ապրեն: Մենք էս չունենք, էն չունենք, էսքան բան էլ որ կատարվում ա, էլի ահագին հնարավորություններից … թուրքերի ու ադրբեջանցիների կողմից շրջափակված ենք»,- փորձեց տեսակետ հայտնել Մելիք Մանուկյանը:
Ասաց`Հարկային օրենսգիրքը վատը չի, ուղղակի մարդիկ իրենք պետք է նախաձեռնող լինեն, մտածեն, որ աշխատեն: Երբ նկատեցինք, որ «Ծառուկյան» դաշինքը պայքարում է այդ օրենսգրքի դեմ, նա անակնկալի եկավ, բայց «չկոտրվեց»: Ասաց`անընդհատ պայքարել է պետք, որ ավելի լավը լինի:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ