Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստագովազդի շուկան պետք է վերահսկել. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 07,2018 12:17

Այսօր գոյություն չունի հայրենի եւ ոչ մի հեռուստաալիք, որն ազատ լինի գովազդի, կոմերցիոն տեսահոլովակների եւ ամենատարբեր կարգի բացահայտ ու սքողված պիարի զանգվածային ներկայությունից։ Շրջանառությունն այստեղ կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Իհարկե, բազմաթիվ այլ երկրների համեմատ սա չափազանց քիչ է։ Սակայն Հայաստանում դա էլ, համաձայնեք, պատկառելի գումար է։

Իսկ դրա հետեւանքով ունենք այն, ինչ ունենք. անվերջանալի խղճուկ սերիալներ, ցածրորակ զվարճանքների հեղեղ։ Այդ շիլաշփոթն ընդմիջվում է անասելի երկար «գովազդային դադարներով»։ Հենց այս ամենն էլ միասին վերցրած, ի վերջո, ժամանակակից հայրենի հեռուստատեսությունն է, եթե չհաշվենք լրատվական թողարկումները։

Ի դեպ, անդրադառնանք, արեւմտյան երկրների փորձին, որը անչափ սիրում է տեղի-անտեղի վկայակոչել մեր հեռուստաէլիտան։

Մեծ Բրիտանիայի հանրային հեռուստաալիքներում ամեն մի հովանավորություն արգելված է ընդհանրապես։ Ֆրանսիայում թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե համապատասխանում է կրթական ու մշակութային նպատակներին։

Գերմանիայում գովազդային գումարները չեն առնչվում լրատվական ու քաղաքական հաղորդումներին։ Իսկ համաձայն անդրսահմանային հեռարձակման մասին եվրոպական կոնվենցիայի՝ գովազդային հայտարարությունների ծավալը չպետք է անցնի ամենօրյա եթերային ժամանակի 15 տոկոսից։ Գերմանիայում ժ. 22։00-ից հետո, ինչպես նաեւ հանգստյան ու տոնական օրերին, գովազդային հոլովակներ ցուցադրել չեն կարող։ Հոլանդիայում գովազդային ասոցիացիան ստանում է 6 տոկոսից ոչ ավելի եթերային ժամանակ։

Մեզանում հեռուստագովազդի տեւողությունը գերազանցում է եվրոպական հեռուստատեսության բոլոր թույլատրելի սահմանները, իսկ օրենքով ամրագրված որոշակի սահմանափակումները, որպես կանոն, կոպտորեն խախտվում են։
Հեռարձակման ցանցի ոչ մի հաղորդում չի կարող պարծենալ այնպիսի նախանձելի մշտականությամբ ու կայունությամբ, ինչպես նորին գերազանցություն Գովազդային Հոլովակը։

Արտակ Դարբինյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728