«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հետ։
– «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցի մասին։ ՀՅԴ-ն եւս դեմ չէ այդպիսի փոփոխություններին։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն։
– Նախ՝ բազմիցս եմ ասել՝ եկեք սխալներ չներմուծենք մեր տերմինաբանության մեջ։ Սա կոչվում է համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով։ Պետք է վերլուծություն կատարել, եւ Դուք կտեսնեք երկրներ, որտեղ բաց ցուցակով ընտրված անձանց թիվն ավելի մեծ է, քան այն անձանց թիմը, ովքեր ընտրվում են փակ ցուցակով։
Այս առումով, իհարկե, քաղաքական շահարկումները եւ գնահատականներ խորհրդարանում կարող են հնչել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ընտրել ենք շատ ժողովրդավարական համարվող մի մոդել։ Համակարգը, որը մենք ենք ընդունել, ունի շատ կարեւոր դրական առանձնահատկություն. Դուք այսօր չեք գտնի որեւէ քաղաքացու, ով ընտրություն է կատարել եւ չգիտի, թե իր տարածքը ով է ներկայացնում։ Կարող է՝ նա այդ թեկնածուին ձայն էլ չի տվել, բայց գիտի, թե իրեն ով է ներկայացնում։ Պատասխանատվության սկզբունքն ամենակարեւորներից է, որպեսզի կայանա ժողովրդավարությունը։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում