Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներում ընդդիմադիրներին լռեցնում են, միայն տղամարդկանցով որոշում կայացնում. Մանե Թանդիլյան

Փետրվար 07,2018 11:29

Կառավարության ներկայացրած «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում շարունակվում է:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ այդ միավորումները, որ ստեղծվելու են, ավագանու գործառույթ են վերցնելու իրենց վրա: Բացի այդ, նախագծում կամավոր միավորումների մասին է խոսք գնում, բայց այն կամավոր պարտադիր է: Համայնքապետերի մեծ մասը ՀՀԿ-ական են կամ նրանց սատարող մարդիկ, ավագանու անդամների մեծ մասն էլ ՀՀԿ-ական են, ուստի միջհամայնքային միավորումներ ենք ունենալու, որը ղեկավարելու են ՀՀԿ-ականները եւ մեկ ավագանի, որը ընտրվելու է էլի այդ ավագանու միջից՝ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներից: Ըստ Մանե Թանդիլյանի, ստացվում է, որ «համայնքներում ընդդիմադիրներին լռեցնում են, որեւէ ընդդիմախոս տեսակետ չի հնչելու., մենք գնում ենք ուղղակի բոլոր համայնքների հանրապետականացման»:

Մանե Թանդիլյանն անդրադարձավ նաեւ կանանց ներգրավվածությանը. «Ակնհայտորեն լղոզված, առանց վստահ շեշտադրումների դրույթներ են, չեն երաշխավորում, որ այդ միավորումներում կին կլինի: Նախապատվություն տալը ես չեմ հասկանում: Առաջարկում ենք, ինչ-ինչ պատճառներով վստահաբար կանայք մերժում են եւ մենք նորից ունենում ենք տղամարդկանց ակումբ: Առանց այն էլ խոշորացված համայնքներում կանանց ներգրավվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է: Խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների, համայնքի կին ղեկավարների թիվը կտրուկ նվազել է»:

Թանդիլյանն առաջարկեց ամրագրել, որ եթե տվյալ համայնքից համայնքի ղեկավարը տղամարդ է, ուրեմն հաջորդ ավագանու ներկայացուցիչը պարտադիր պետք է լինի կին. «Մենք չենք կարող ամբողջ հանրապետությունով մեկ որոշումներ կայացնել միայն տղամարդկանցով, երբ անհրաժեշտ է կանանց ներգրավվածությունը, իրենց մասին որոշումներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728