«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին, որը Հենրիխ Մխիթարյանի հետ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», խոսել է իր նախկին թիմակցի «Արսենալ տեղափոխվելու մասին:
«Իմ կարծիքով, «Արսենալը» նրան ավելի հարմար է: Հենրիխը տաղանդաշատ ֆուտբոլիստ է: Ես նրա հետ մարզվել եւ խաղացել եմ: ՄՅՈՒ-ում նա իր ուզած ազատությունը չէր ստանում, ինչն ուներ Դորտմունդում: «Արսենալի» ոճն այլ է: Այնտեղ Մխիթարյանը պահեր կստեղծի եւ գոլեր կխփի: Վստահ եմ՝ նրա մոտ ամեն բան կստացվի», – հայտարարել է Ռունին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Dream Team-ի