Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակի շրջանակներում նախատեսված տոնական միջոցառումներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը նախանշված ժամկետների պահպանմամբ՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձրարարականներ շահագրգիռ կառույցների ղեկավարներին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ