Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Փետրվար 06,2018 19:35

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն:

Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը:

Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ենթադրվում է, որ ժողովի ժամանակ քննարկվելու է հայոց պատրիարքի ընտրության գործընթացի ներկա փուլը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցչական մարմինը 2017թ. օգոստոսին պատրիարքական ընտրությունների անցկացման համար դիմում էր ներկայացել Ներքին գործերի նախարարություն: Օրենքով սահմանված 120-օրյա ժամկետում պատկան մարմիններից որևէ պատասխան չստանալով՝ Ներկայացուցչական մարմինն իրավունքները վերականգնելու նպատակով անցած շաբաթ նախարարության դեմ դատական հայց էր ներկայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728