Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը՝ ռուսաց լեզվի դասավանդումը մեր դպրոցներում նորմալ դասավանդելու հարցով

Փետրվար 06,2018 17:33

«Հայաստանի դպրոցներում ռուսերենի ուսուցման ծավալն ու մակարդակը դժգոհելու առիթներ չեն տալիս: Մեր մտահոգությունը կապված է ռուսերենով դասավանդման 48 եւ ռուսերենով խորացված ուսուցման 63 հանրակրթական դպրոցների հետ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը:

Նա ասաց, որ խնդիրը դասագրքերն են, դրա պատճառով մարզերից ծնողները հաճախ երեխաներին բերում են Երեւան, կամ ուղարկում ՌԴ՝ հարազատների մոտ:

Միքայելյանը նշեց, որ ՌԴ դեսպանատան աջակցությամբ թարգմանվել եւ դպրոցներին են նվիրվել տարբեր դասագրքեր, բայց վերջին տարիներին դպրոցների վրա է այդ հարցը:

Ռուսերեն դասավանդող մասնագետների խնդիր էլ կա, ըստ նրա, ՀՀ-ում այդ պրոֆիլի մասնագետներ չեն պատրաստում: Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը, ԿԳՆ-ին՝ ասելով՝ այս վիճակը հարիր չէ ՀՀ-ՌԴ ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին: Եթե չեք ուզում, որ այս լուսավոր դարում հանրակրթության մեջ ռուսական սեկտորը վերջնականապես կործանվի, պետք է սա դարձնենք համակողմանի քննության առարկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Պատգամավորը դիմեց ՌԴ դեսպանատանը՝ ռուսաց լեզվի դասավանդումը մեր դպրոցներում նորմալ դասավանդելու հարցով ??????????????????????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728