Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Կարապետյանը եւ մյուս ոստիկանական պաշտոնյաները կոպիտ բառապաշարով ասում էին՝ ցրեք քաղաքացիներին». Վկա

Փետրվար 06,2018 17:22

Քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվեց 2016թ․ հուլիսի 17- 29-ը Խորենացիում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանած «Ա1+»-ի նախկին լրագրող Ռոբերտ Անանյանը: Նա այս գործով վկա է անցնում։

Նրա պատմելով՝ երթը եկավ եւ կանգնեց այն հատվածում, որտեղ ոստիկանների հետ բախումն եղավ, ինքն այդ ընթացքում նկատել է նաեւ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների՝ Լեւոն Երանոսյանին, Աշոտ Կարապետյանին: Ըստ վկայի, իրենց լրատվամիջոցը Սարի թաղում քաղաքացիների ու ոստիկանների բախումը ուղիղ եթերով է լուսաբանել, իսկ Ազատության պողոտայից դեպի Խորենացի ընթացող երթը նկարահանել են:

Անդրիաս Ղուկասյանին Ռոբերտ Անանյանը տեսել է Ազատության պողոտայում, ավելի ուշ քաղաքացիների մոտ՝ «հանգիստ կանգնած»:

Վկան չի տեսել քաղաքացիների կողմից ոստիկանների ուղղությամբ նետվող քարեր, բայց տեսել է՝ ինչպես են ոստիկանները հատուկ միջոցներ կիրառում լրագրողների նկատմամբ. «Ես էլ վնասվածք ստացա ձեռքերիս, ոտքերիս՝ բեկորների կտորներ, այրվածքներ, ամբողջ ընթացքում ոստիկանները, երբ քաղաքացիների կողմ էին գալիս, կիրառում էին հատուկ միջոցներ»:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը լրագրողից հետաքրքրվեց՝ իր պաշտպանյալը ոստիկանների վրա քարեր նետելու կոչեր արե՞լ է, ի պատասխան լրագրողն ասաց՝ եթե լիներ, ինքը կմոտենար հետաքրքրվելու՝ ինչու՞ է նման կոչեր անում:

Վկան չմտաբերեց, որ դեպքի օրը բոլոր քաղաքացիների համար բարձրախոսով լսելի կոչ է եղել ոստիկանների կողմից. «Աշոտ Կարապետյանը եւ մյուս ոստիկանական պաշտոնյաները կոպիտ բառապաշարով ասում էին՝ ցրեք քաղաքացիներին։ Հորդոր եղել է մի քանի քաղաքացիներին՝ Լեւոն Բարսեղյանին, Արմեն Գալստյանին, որից հետո հինգ րոպե անց ոստիկանների կողմից հատուկ միջոցներ են կիրառվել»։

Լրագրողի հիշելով, երբ քաղաքացիներն ու ոստիկանները հանդիպեցին, ինչ-որ քաղաքացիների կողմից հատուկ հանդերձավորված մի խումբ նետվեց ոստիկանների ուղղությամբ, հավաքի անձանցից մի քանիսը հայտարարեցին, որ չհետեւեն նրանց՝սադրիչ խումբ է, հստակորեն տարբերվում է այլ քաղաքացիներից. «Արհեստական էր նրանց հարձակումը ոստիկանների վրա… Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն ուներ խումբը, մինչեւ քսան երեսուն հոգի էին, մեր լրագրող գործընկերները նմանատիպ մարդկանց կողմից ծեծի են ենթարկվել»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 13-ին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728