Լրահոս
Օրվա լրահոսը

RAEX-Europe-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Փետրվար 06,2018 17:15

RAEX-Europe վարկանիշային գործակալությունը Հայաստանի կառավարության սուվերեն վարկանիշը «B+»-ից դարձրել է «BB-», իսկ երկրի վարկային վարկանիշը՝ «B»-ից «B+»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը արտացոլում է բյուջեի ցուցիչների կայուն և հետևողական բարելավումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումը և բանկային համակարգի պահպանվող կայունությունը:

Բացի այդ, բարձրացել է Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության տրանզիտային մեխանիզմների արդյունավետությունը, իսկ արտաքին սեկտորի ցուցիչները մի փոքր բարելավվել են, չնայած այն բանին, որ դոլարիզացման մակարդակը տնտեսության մեջ մնում է բարձր:

«Այնուամենայնիվ, պետական պարտքը մնում է բարձր՝ չնայած ակնկալվում էր, որ այն կկրճատվի, տնտեսության մրցունակությունը ցածր մակարդակի վրա է, իսկ տնտեսությունը շարունակում է ենթարկվել արտաքին ցնցումների»,- գրում են զեկույցի հեղինակները՝ զգուշացնելով, որ Հայաստանի դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կարող է զգալիորեն նվազել, եթե դոլարիզացման ներկա մակարդակը պահպանվի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728