Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց 2017 թվականի գերակա խնդիրների եւ միջոցառումների իրականացման, ինչպես նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները:
Նախարարն անդրադարձավ նաև կառավարության 2018թ. գործունեության ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումներին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2018 թվականի գերակա խնդիրներին:
Հաշվետվությունը ներկայացնելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ