Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի, գազի եւ դիզելային վառելիքի գնաճն ըստ ԱՎԾ-ի

Փետրվար 06,2018 17:04

Բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված գազի այս տարեսկզբից տեղի ունեցած գնաճը իրարանցում եւ անհանգստություն ստեղծեց հանրության շրջանում: Պաշտոնյաները հայտարարում էին՝ գնաճը կառավարելի է եւ, նույնիսկ տրամաբանական, քանի որ դրանք պայմանավորված էին հարկային նոր օրենսգրքով: Նշված ապրանքախմբերի վերաբերյալ գնաճի տարբեր թվեր էին հնչում: Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի ցուցանիշները, այդ թվում նաեւ ոչ պարենային ապրանքների գնաճը:

Մասնավորապես բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված գազի գնաճի վերաբերյալ ԱՎԾ-ն հրապարակել է՝ 2018 թվականի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինի գներն աճել են 5.4%-ով: Դիզելային վառելիքը թանկացել է 16.3%-ով, իսկ, ինչպես ԱՎԾ-ն է նշել՝ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են 11.8%-ով: Բենզինի գնաճը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 28.7%, դիզելային վառելիքինը՝ 37.3% , իսկ սեղմված գազինը՝ 10.9%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728