ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռ չգիտի, թե իր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ամսի 16-ին կայանալիք արտահերթ նիստի մասով: Հիշեցնենք, թանկացումների թեմայով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Ելք» դաշինքինն է, որին միացավ նաեւ «Ծառուկյան» դաշինքը:
Խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցին`ՀՀԿ-ն կտապալի՞ այդ նիստը`քվորում չապահովելով, թե՞ թույլ կտա ընդդիմությանը`մինչեւ վերջ իրացնել իր իրավունքը: Էդուարդ Շարմազանովն ասաց`դեռ չեն քննարկել, քաղաքական որոշում այս մասին չկա:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ