«Ասում են՝ արձանը բարուրել են: Չեն բարուրել, պարուրել են: Գիշերազգեստ չէ հագին… ախր մենակ նկարներով չի կարելի դատողություն անել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի արձանի շուրջ առաջացած քննարկումներին անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, էսքիզը շատ քննադատվեց սոցիալական ցանցերում:
Արմեն Ռուստամյանը հակադարձում է` Հայաստանում դեռ չի եղել արձան, որին բոլորը կողմ լինեն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ավելի ուշ այս հարցին անդրադարձավ նաեւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ասաց`սա քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է եւ Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական է. «Նախագիծը, որը հավանության է արժանացել եւ կատարման ընթացքում է, ունի իսկապես հիմնավորված գաղափարախոսություն ու նպատակադրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ