Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս շվեյցարացիները փրկեցին Հայաստանը

Փետրվար 06,2018 16:41

«Հայաստանը ԵԱՀԿ գործընթացի անդամ է: Հրադադարի պայմանների յուրաքանչյուր զինված խախտում, յուրաքանչյուր դեպք պետք է գիտական ձեւով արձանագրվի, փաստագրվի, ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները կարողանան դրան անդրադառնալ եւ հնարավորինս հակազդել նման գործողություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը`պատասխանելով Ադրբեջանի շարունակական սպառազինությանը վերաբերող հարցին:

Բանախոսը նկատեց` զինման եւ պատերազմական դրությունների էսկալացիա կա ամբողջ աշխարհում, ուստի նման մեխանիզմները պետք է գործեն ամենուր, որ կասեցվի վերադարձը դեպի պատերազմ` այս կամ այն վայրում:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ադրբեջանական հայտնի նավթային ընկերությունը մեծ ներդրումներ է արել իր երկրի տնտեսության մեջ. հնարավո՞ր է քաղաքական շահերը ստորադասվեն տնտեսական շահերին: Դոմինիկ դը Բյումանը պատասխանեց`իր երկրում երբեք անազնիվ չեն գործում, իսկ տնտեսական հարաբերությունները կառուցում են բացառապես սեփական երկրի եւ ժողովրդի եւ այդ երկրի տնտեսական շահերից ելնելով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հավելեց`շվեյցարացիներն ավելի ազնիվ են, քան կարելի է պատկերացնել: Հիշեցրեց, թե 2016 թվականին, ԵԽԽՎ-ում ինչպե՞ս են շվեյցարացի խորհրդարանականները փրկել Հայաստանը:

Մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728