ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է կեղծարարության մեջ:
«Փոքրիկ Ադամ Շիֆը, որը հուսահատ կերպով փորձում է առաջադրվել բարձր պաշտոնի համար, Վաշինգտոնի ամենամեծ կեղծարարներից և խաբեբաներից մեկն է, այնպես, ինչպիսիք են, Քոմին, Ուորները, Բրենանը և Քլափերը: Ադամը կոմիտեի փակ լսումներ է անցկացնում՝ անօրինական կերպով գաղտնի տեղեկատվություն կորզելու համար: Պետք է դրան վերջ տրվի»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով հետախուզական հանձնաժողովում նշված կոնգրեսականների գործունեությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Little Adam Schiff, who is desperate to run for higher office, is one of the biggest liars and leakers in Washington, right up there with Comey, Warner, Brennan and Clapper! Adam leaves closed committee hearings to illegally leak confidential information. Must be stopped!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 5, 2018