Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության պատվիրակությանը

Փետրվար 06,2018 15:36

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության  նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, զարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝ երկրաբանական ֆոնդի թվայնացման և էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության հասանելիության ապահովման, փոքր հանքերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Հանդիպման ավարտին՝ Մարտին Փեթչը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728