Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոսիայի» ճարտարապետը նեղսրտեց անտարբերությունից

Փետրվար 06,2018 15:30

Aravot.am-ը «Ռոսիա» կինոթատրոնի հեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ «Ռոսիա» կինոթատրոնի դիմագծի փոփոխության վերաբերյալ նույն ընդվզումը չեղավ, ինչը «ծածկած» շուկայի պարագայում էր, եւ ինչո՞ւ իր սերնդի արվեստագետներն ու ճարտարապետները միահամուռ հանդես չեկան ի պաշտպանություն կինոթատրոնի դիմագծի պահպանության, չկանգնեցին իր «թիկունքին»:

«Ես չգիտեմ` ինչու է այդպես…Եթե ուզում են, թող ընդվզեն, չեն ուզում, թող չընդվզեն, ես ի՞նչ անեմ»,-նեղսրտեց ճարտարապետը:

Մեր դիտարկմանը, որ հատուկենտ արձագանքներ են հնչել եւ կոչ է եղել չմասնակցել խճանկարի մրցույթին, որովհետեւ հաշվի չի առնված իր կարծիքը, Հրաչ Պողոսյանը` նկատի ունենալով խնդրի վերաբերյալ համատարած պասիվությունը, պատասխանեց. «Դա պայմանավորված է մի հասարակ բանով` անտարբերությամբ»:

Նաեւ հարցրինք` իր ֆեյսբուքյան գրառումից հետո, որտեղ
գրել էր, որ ժամանակին «Ռոսիան» նախագծելիս նպատակ էր դրված ցեխոտ շուկայի տեղում կառուցել մշակութային կենտրոն, մինչդեռ այժմ կյանքը նորից վերադարձրել է շուկան, արդյոք հանդիպման, խնդիրը քննարկելու առաջարկ եղե՞լ է «Ռոսիայի» սեփականատիրոջ կողմից:

Ճարտարապետն ասաց, որ իր կարծիքն արդեն հայտնել է, ինչ վերաբերում է սեփականատիրոջը, ապա. «Ես սեփականատիրոջ հետ չեմ շփվում եւ չգիտեմ, թե նա ինչ է ուզում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Հրաչ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728