Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ ոք տեղյակ չէ, թե համայնքի հողը ինչպե՞ս է վաճառվում եւ ո՞ւմ». «Ա1+»

Փետրվար 06,2018 14:40

Հողերի աճուրդ-վաճառքն այլեւս փակ չի իրականացվի: Սահմանադրական դատարանը հունվարի 30-ին բավարարել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցը, եւ հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք էր սահմանված:

Հողերի վաճառքը փակ իրականացնելը կադաստրի ղեկավարների նախաձեռնությամբ է եղել: Համայնքներում հիմնական վաճառվող գույքը հենց հողն է, ոչ ոք տեղյակ չէր, թե համայնքապատկան հողը ինչպե՞ս է վաճառվում եւ ո՞ւմ, ասում է հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով, ցանկացած շահագրգիռ անձ պետք է կարողանա ներկա գտնվել աճուրդին, դիտարկել այն եւ լուսաբանել:

«Սահմանադրական դատարանն այս առումով՝ հաստատել է իր արդյունավետ պաշտպանության միջոց լինելու հանգամանքը: Այս դատական ակտը չափազանց կարեւոր է»:

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728