Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ

Փետրվար 06,2018 14:19

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը՝ Ներկայացուցչական ժողովը, դատական հայց է ներկայացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ:

«Ակօս» հայկական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Ներկայացուցչական ժողովն իրավունքները վերականգնելու նպատակով դատարան է դիմել այն բանից հետո, երբ նախարարությունը չի պատասխանել պատրիարքի ընտրությունների անցկացման համար ներկայացված դիմումներին:

2017թ մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ կազմված Ներկայացուցչական ժողովը 2017 թվականի օգոստոսին Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ՆԳՆ էր ուղարկել պատրիարքի ընտրությունների անցկացման համար դիմում, որի մեջ նշված էր նաև ընտրության անցկացման ամսաթիվը: Ընտրությունները համակարգող մարմինը, այս միջնորդության համար պատասխան չստանալով, հիշեցման կարգով ևս մեկ դիմում էր ներկայացրել, որը նույնպես անպատասխան էր մնացել:

«Ակօսը» տեղեկացնում է, որ Ներկայացուցչական ժողովի անդամներից որոշները դեմ են եղել դատարան դիմելուն: Դատարան հայց ներկայացնելու շուրջ քննարկումներից հետո Ներկայացուցչական ժողովի անդամներից Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգան, պատրիարքարանի հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ տեր Կորյուն Ֆեներջյանը և տեր Տրդատ Ուզունյանը հրաժարական են տվել:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728