Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե իմ ելույթն այստեղ ձեզ վրա թողել է լոլոյի տպավորություն, թույլ տվեք լռեմ». Խոսրով Հարությունյանը՝ Բագրատյանին

Փետրվար 06,2018 13:39

«Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանի եւ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ ոնց որ իշխանության ներկայացուցիչերն են հաճախ իրենց ասում, թե կոսմետիկ փոփոխություններին դեմ են, այնպես էլ հիմա իրենք են ասում՝ կոսմետիկ փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնում. «Ստեղ մեծ, բարձր տոներով խոսում էին, թե հեսա մենք արմատական փոփոխություններ ենք բերում, ի՞նչ եղավ: Կառավարության արագ շարժվելու, արագ արձագանքելու ունակությունները որտե՞ղ մնացին, ինչքա՞ն պիտի մենք սպասենք: Բերել եք կոսմետիկ մի փոքր բան, մարդկանց եկամուտներն ընկել են, շարժվեք արագ եւ մարդկանց մի շարունակեք աղքատացնել: Հստակ ցուցանիշները կան, վերցրեք նայեք հունվար ամսին ինչ է եղել, առեւտրաշրջանառությունը ամենացածր ցուցանիշից ներքեւ է եղել: Շարժվեք արագ»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ սովետական շրջանն է իրեն հիշեցնում կառավարության քայլը՝ խնդիր են ստեղծում, հետո հերոսաբար հաղթահարում: Հիմա էլ ապրանքը թանկացնում են ու մտածում, թե ոնց դեմն առնեն. «Կառավարությունն ասում է՝ մենք թանկացումների հետ կապ չունենք: Ո՞նց կարող է հարկը բարձրացնեք ու ապրանքը չթանկանա, միգուցե այդ ֆոկուսին դուք տիրապետում եք, բայց հասարակությանը հասկանալի չի: Երբ դիզելային վառելիքի վրա ԱԱՀ ես ավելացնում, երբ 20 տոկոս դրույքաչափ ունի, նույնիսկ եթե 300 դրամ արժենար 1 լիտրը, դու 60 դրամով թանկացնում ես ապրանքը: Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունքում չի եղել, բոլորը թանկացել են, որովհետեւ հարկերն եք ավելացրել: Պետք է բաց հայտարարել եւ ազնիվ լինել, ասել՝ թանկացրել ենք, որովհետեւ բյուջեն լցնելու խնդիր ունենք, պետք չի հեքիաթ պատմել, լոլո պատմել, ասել՝ Աֆղանստանում ինչը թանկացավ: Սա քաղաքական վերլուծություն չի»:

Խոսրով Հարությունյանը, որը նախագծի հիմնական զեկուցողն էր, կարծես վիրավորվեց՝ լոլոյի հետ կապված. «Եթե իմ ելույթն այստեղ ձեզ վրա թողել է լոլոյի տպավորություն, թույլ տվեք այստեղ լռեմ»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ հիմա գնաճի վերաբերյալ իրենց հանձնաժողովում քննարկումներ են ընթանում եւ առաջարկեց պատգամավորների միանալ ու մասնակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728