Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը

Փետրվար 06,2018 13:07

Aravot.am-ի տեղեկություններով, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ծառի տակ մնացած երեխայի հոր ինքնությունը նույնպես ԴՆԹ-ով հաստատվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, որը Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.:

Armtimes. Com-ի տեղեկություններով, երեխային լքած կինը ուսուցչուհի է::

Մեր տեղեկություններով, երեխային ծառի տակ թողած ուսուցչուհու մայրը նույնպես մանկավարժ է: Պարզվել է, որ երեխային թողած կինն ամուսնացած է, ունի երկու երեխա, իսկ ծառի տակ թողած երրորդ երեխայի հայրը հենց իր ամուսինն է:

Ի դեպ, փետրվարի 2-ին, Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ծառի տակ մնացած երեխան հանձնվեց որդեգրման՝ մանկավարժի ընտանիքին: Այս ընտանիքի հայրն ու մայրը ունեն եւս երկու երեխա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728