Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ երեկ «Ելք»-ը տուն ուղարկեց մարդկանց

Փետրվար 06,2018 12:36

«Ելք»-ը կանչել էր երթի ու հանրահավաքի` պայմանով, որ տուն չեն գնալո՞ւ: Կանչել էինք ճնշում գործադրելու իշխանությունների վրա»,-խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Լրագրողի հարցը`ինչո՞ւ երեկ հանրահավաքից հետո դաշինքի ղեկավարները տուն ուղարկեցին հավաքվածներին, Էդմոն Մարուքյանին դուր չեկավ:

Ընդդիմադիր պատգամավորին ոգեւորել է այն, որ «Ծառուկյան» խմբակցությունը միանում է թանկացումների հարցով արտահերթ նիստ հրավիրելու իրենց ստորագրահավաքին: Ասում է`իրենք հանրության վրա բեռ չեն դրել, հակառակը, կրում են իրենց դրած բեռը. «Մենք ունենք մանդատ` ժողովրդին հուզող հարցերը բարձրացնելու և բարձրացնում ենք»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` որքան մարդ էր մասնակցում իրենց կազմակերպած հանրահավաքին, գո՞հ են արդյունքներից: Հորդորեց`մասնակիցների թվի մասով դիմել ոստիկանություն եւ մի քիչ ավելացնել այդ թվին`իրական պատկերն իմանալու համար: Իսկ հանրահավաքի արդյունքից գոհ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728