Փետրվարի 5-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։
Կողմերը նաև անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։
ՀՀ ԱԳՆ