Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական աճը անհավասարաչափ է բաշխվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլև բնակավայրերի միջև. «168 ժամ»

Փետրվար 06,2018 11:55

2016թ. ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հանրապետության մասշտաբով կազմել է 1678637 դրամ, իսկ Երևանում՝ 2756301 դրամ։ Մայրաքաղաքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 3.5-4 անգամ գերազանցում է Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերին։

Կարճ ասած, այս ամենը նշանակում է, որ տնտեսական աճը անհավասարաչափ է բաշխվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլև բնակավայրերի միջև։ Ստեղծված հավելյալ արժեքը կուտակվում է հիմնականում մայրաքաղաքում՝ հիմնականում մի խումբ մարդկանց մոտ։ Կարճ ասած, աճը ներառական չէ։ Հենց սա է «գաղտնիքը», թե բնակչությունն ինչու չի զգում տնտեսական աճը։ Իհարկե, անգամ ոչ ներառական աճի դեպքում բարեկեցության որոշակի բարձրացում լինում է. իրականացվող ծրագրերն ապահովում են նոր աշխատատեղեր, պետբյուջեն խոշոր ընկերություններից ավելի շատ հարկեր է հավաքագրում, որը կարող է ուղղել տնտեսության ակտիվությանը։ Սակայն դա բավարար չէ։ Ընդ որում, կառավարությունն այս ամենը բոլորից լավ է գիտակցում։ Այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում ամեն հարմար առիթով շեշտվում է, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանի բնակչությանը երջանկացնելու է ոչ թե տնտեսական աճը՝ անկախ դրա մեծությունից, այլ զարգացումը, որը կազդի բոլոր շերտերի վրա։ Կհաջողվի՞ արդյոք կառավարությանը զարգացում (ընդ որում՝ ներառական) ապահովել, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, այս պահին դժվար է անգամ գնահատական տալ 2017թ. աճի որակին։ 2017-ի աղքատության ցուցանիշը կհրապարակվի սեպտեմբերից ոչ շուտ, այնպես որ, դժվար է ասել՝ 7%-անոց աճը որքանո՞վ է նպաստել աղքատության կրճատմանը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728