Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ
– Դաշնակցությանը չի՞ բավարարում երկրում գոյություն ունեցող թերությունների մասին կառավարության բացախոսության աստիճանը:
-Կարծում եմ, որ կառավարությունը փորձում է իր գործունեությունը հրապարակային դարձնել որքանով հնարավոր է: Սակայն կան հարցեր, որոնց առնչությամբ հաշվետվողականությունը պետք է ավելի բարձր լինի, եւ մեր ժողովրդին ավելի հասկանալի ներկայացվեն առկա խնդիրներն ու այն մարտահրավերները, որոնց մեր երկիրը դիմագրավում է:
Եվ ամենակարեւորը երկրի ապագայի տեսլականն է, մարդիկ ցանկանում են հստակ պատկերացում կազմել, թե որդեգրված քաղաքականության շնորհիվ ինչպիսի՞ Հայաստան են ունենում, ինչպիսի՞ նոր կառուցակարգեր են պատկերացնում սոցիալական, տնտեսական քաղաքականության մեջ:
Վերջին մեկ տարում լուրջ քայլեր են կատարվել տնտեսական կյանքը աշխուժացնելու, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում իրավիճակ շտկելու ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծման հարցում: Եվ մենք կարծում ենք, որ պատկան լիազոր մարմինները արժե, որ այդ ամենը ներկայացնեն մեր հանրությանը, մարդիկ պետք է իմանան, թե կատարված աշխատանքի շնորհիվ տնտեսության ո՞ր ճյուղերում ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, ու թե ի՞նչ քայլեր են առաջիկայում նախատեսվում:
Այսինքն՝ կատարված աշխատանքի արդյունքները ճիշտ եւ օպերատիվ ներկայացնելու խնդիր ունենք: Մինչդեռ շատ դեպքերում անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրվում, ու հանրային դժգոհությունների մի մասը նաեւ սրանով է պայմանավորված:
Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում