Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Չեմ կարծում, որ թեկնածուների առաջադրման տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը». «168 ժամ»

Փետրվար 06,2018 11:34

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքական և անվտանգության հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը հիշեցրեց, որ 2016 թվականին Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններից (դրանք ուղղակիորեն կապ ունեն նախագահական պաշտոնի և նրա շրջապատի հետ) անմիջապես հետո ռուսական առաջատար լրատվամիջոցների հետ զրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մասնակցելու է հաջորդ ընտրություններին, եթե «ինչպես այսօր, այդ ժամանակ ևս զգա հասարակության աջակցությունը», որպեսզի «արդարացնի այդ վստահությունը»։

Տրոֆիմչուկը չի կարծում, որ մեկուկես տարի անց ադրբեջանական հասարակության շրջանում նախագահին տրվող աջակցության մակարդակը կտրուկ նվազել է, և նա պատրաստ կլինի դա ցույց տալ՝ հեռանալով պաշտոնից, չմասնակցելով նշանակված քարոզարշավին։

Ի դեպ, ըստ նրա, 2016 թվականի աշնանն արդեն մի շարք փորձագետներ խոսում էին վաղաժամ ընտրությունների անցկացման նախադրյալների առկայության մասին։

«Չեմ կարծում, որ թեկնածուների առաջադրման տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը բացարձակ անիմաստ, այդ թվում առաջադրելով Ալիևին մտերիմ նոր ֆիգուրի թեկնածություն։ Առավել ևս, որ գործող նախագահի հանդեպ, բացառությամբ մի քանի իրավապաշտպան կազմակերպության, դժգոհություններ չունի նույնիսկ ԱՄՆ-ը, ինչը տեսականորեն կարող էր սովորական դասավորության փոփոխության պատճառ դառնալ»,- նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը։ Նրա կարծիքով, ժամկետների փոփոխությունը՝ հոկտեմբերից՝ ապրիլ, մեծ չէ, կարելի է ասել՝տեխնիկական բնույթ է կրում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728