«Ժողովուրդ» օրաթերթը «Գլամուրային չոբանները 2»-ի, «Դեպուտատի շոու» նախագծի շարունակական լինելու, «Սուպեր մամա» ֆիլմի՝ կադրից դուրս տեղի ունեցած դեպքերի, անձնական կյանքում թեթեւ մարդ լինելու մասին զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ։
– Ձեր, Ռաֆայել Երանոսյանի եւ թիմի մյուս անդամների կողմից ներկայացված «Դեպուտատի շոու» երգն ու տեսահոլովակը մեծ տարածում ունեցան համացանցում։ Նախագիծը շարունակական կլինի՞։
– Այո, պատրաստվում ենք «Դեպուտատի շոու-3»-ին, մինչեւ 10 երգ այս նախագծի շրջանակում ունենալու ենք։ Բայց համացանցում տարածում կգտնի ընդամենը 3-ը։ Մյուս 7-ը կպահենք, որպեսզի հանդիսատեսի դատին հանձնենք համանուն խորագիրը կրող ներկայացման ժամանակ։
– Էլի դեպուտատներին անդրադարձ կլինի՞։ Եվ հետաքրքիր է՝ վերջիններից որեւէ մեկը արձագանքե՞լ է տեսահոլովակին։
– Այո, նրանց էլի անպայման անդրադառնալու ենք, պատգամավորների առօրյային, նիստուկացին։ Ասեմ, որ նրանց կողմից արձագանք եղել է, ասել են. «Հալալա տղերք, էս մեր 20 տարվա ապրածը բերեցիք, մի օրում մատուցեցիք»։ Բայց բացասական արձագանք չի եղել, հավանել են երգը։ Ընդ որում, այնպիսի մարդիկ են արձագանքել, որոնց բոլորս էլ ճանաչում ենք։ Պարզապես անուններ չեմ տա։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում