«Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»,- խորհրդարանում լրագրողներին այսպես հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողներից մեկը պատգամավորին հիշեցրել էր ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ծխող մարդիկ անհաջողակ են:
Հիշեցնենք, առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով հասարակական վայրերում ծխելը խիստ սահմանափակվում է: Կարգազանցների համար նախատեսված են բարձր տուգանքներ:
«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»,- վրդովվեց Սեյրան Սարոյանը: Ինքը դեմ է նման տուգանքներին. «Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա. կըլնի՞ տենց»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ