Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին ամիսներին պարենամթերքի կտրուկ թանկացումը պայմանավորված է ոչ միայն «տնտեսվարողների» ախորժակով. «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2018 11:20

Աշխարհում պարենամթերքը էժանանում է, Հայաստանում ճիշտ հակառակը՝ թանկանում է։ Կա՞ արդյոք սրան բացատրություն։ Իհարկե կա, սակայն դա բոլորովին տնտեսագիտության դասական կանոններից դուրս է: Խնդիրն այն է, որ Հայաստանի սննդամթերքի հիմնական շուկաներում կամ բացարձակ մոնոպոլիա է կամ էլ մթերքի ներկրումը բաժանված է մի քանի «տնտեսվարողների» մեջ հստակ քվոտաներով։ Եվ որեւէ մթերքի գնի փոփոխությունը շատ քիչ մասով է պայմանավորված համաշխարհային շուկայում դրա գնով։

Բայց վերջին ամիսներին պարենամթերքի կտրուկ թանկացումը պայմանավորված է ոչ միայն վերը նշված «տնտեսվարողների» ախորժակով։ Ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ։ Անցած տարվա ընթացքում սննդամթերքի ներկրմամբ զբաղվող մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները նկատելիորեն ավելի շատ են հարկեր վճարել։ Այստեղ ստվերը որոշակիորեն կրճատվել է։ Դա նշանակում է, որ պետական բյուջե ավելի շատ հարկեր վճարած օլիգարխների շահույթները կրճատվելու են։ Ու որպեսզի դա տեղի չունենա, նրանք պարզապես բարձրացնում են իրենց ներկրած մթերքի մեծածախ գները։ Դա էլ իր հերթին բերում է մանրածախ գների աճին։ Այլ կերպ ասած, ստվերի կրճատումը հանգեցնում է նրան, որ ոչ թե օլիգարխների շահույթներն են նվազում, այլ բնակչությունն է աղքատանում։

Իսկ ամենավատն այն է, որ մեր բնակչությունը ոչ միայն հանդուրժում է այս վիճակը, այլև դա դարձել է սովորական երևույթ։ Ու նույնիսկ պահանջ չի ներկայացնում իրավիճակը փոխելու։ Ասվածի լավագույն ապացույցը երեկվա երթի սակավամարդությունն էր։ Իսկ եթե իրավիճակ փոխելու պահանջարկ չկա, ապա իրավիճակ չի էլ փոխվելու։ Եթե աշխարհում գները աճեն, մեզ մոտ նույնպես կաճեն, իսկ եթե նվազեն, մեզ մոտ կշարունակեն աճել։ Այն, ինչ կա հիմա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728