Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուցե հիմնավորվա՞ծ են տեղեկությունները, որ ինչ-ինչ շրջանակներ ոգեւորված չեն Բագրատ Եսայանի թեկնածությամբ. «Հրապարակ»

Փետրվար 06,2018 11:13

Մոտ երկու տարի է, ինչ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն է, որը ոչ հեռավոր անցյալում ԿԳ փոխնախարար էր։ Շուտով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ կհայտարարի տնօրենի ընտրության համար, սակայն մեծ է հավանականությունը, որ Եսայանը չի դառնա հիմնադրամի տնօրեն։

Նրա թեկնածությունը, «Հրապարակի» տեղեկություններով, ընդունելի չէ ծրագիրն իրականացնող կազմակերպության համար, ինչով պայմանավորված էլ՝ անընդհատ ձգձգվել է այս հիմնադրամի տնօրենի ընտրությունը։

«Հիմնադրամների մասին» օրենքը նախատեսում է, որ հոգաբարձուների խորհուրդն է ընտրում հիմնադրամի ղեկավարին՝ սահմանված կարգի համաձայն։ Ինքը՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Եսայանն ասաց, որ ինքն անձամբ դեռ չի որոշել՝ հայտ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ․ «Երբ որ մրցույթը հայտարարվի, նոր կորոշեմ»։

Հիշեցմանը, որ տեւական ժամանակ է, ինչ ինքը հիմնադրամի տնօրենի ԺՊ է, ի՞նչը կարող է իրեն հետ պահել առաջադրումից, պատասխանեց․ «Կհայտարարվի մրցույթը, կտեսնենք՝ ինչ պայմաններ են, նոր այն ժամանակ վերջնական որոշում կկայացնենք»։

Իսկ գուցե հիմնավորվա՞ծ են տեղեկությունները, որ ինչ-ինչ շրջանակներ ոգեւորված չեն իր թեկնածությամբ, դրանով էլ պայմանավորված է իր չկողմնորոշված վիճակը։ «Եթե կան նման շրջանակներ, ուրեմն Ձեր հարցով իրենց պետք է դիմել»։

Իսկ ինչո՞ւ մոտ երկու տարի հոգաբարձուների խորհուրդը տնօրենի ընտրության մրցույթ չի հայտարարել։ Պարոն Եսայանը պատասխանեց․ «Կազմակերպական աշխատանքներ էին ընթանում, ֆինանսավորման խնդիր պետք է կարգավորվեր, համաձայնագրեր էին կնքվում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ։ Բոլոր այս հարցերը պետք է լուծվեին, ինչպես նաեւ, երբ արդեն կվավերացվեր առաջիկա աշխատանքային պլանը, ֆինանսավորումը հաստատվեր, նոր արդեն պետք է մրցույթ հայտարարվեր։ Այս ամենը եղել է, եւ առաջիկայում, հավանաբար՝ փետրվար ամսվա ընթացքում, կհայտարարվի մրցույթ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728